Thursday, October 25, 2012

პრეზანტაცია

სასწავლო პროექტი


Նախագծի անվանումը – Բակտերիաներ
Դպրոց –Խաչգյուղի միջն. դպրոց
Դասարան-  6-րդ դասարան
Նախագծի  էֆեկտիվությունը-ՈՒսուցիչը պետք է բացատրի թե անտեսանելի միկրոօրգանիզմները  ինչ  են իրենցից  ներկայացնում: 1.Թե ինչպես սանիտարական և հիգենիկ նորմերի խախտման դեպքում ջրի միջոցով այմպիսի հիվանդություններ են փոխանցվում,ինչպես խոլերան,որովայնային տիֆը,դիզենտերիան:2.Բուտուլիզմ ծանր հիվանդությունն առաջացնում է մանրէն,որը հողից անցնում է պահածոյացված սննդամթերքի մեջ:3.Խորը վերքի մեջ հողից մանրէի անցնելուց  հետո կարող է զարգանալ այնպիսի մանրէական հիվանդություն,ինչպիսին է պրկախտը(տետանուս):4.Վերքերի և այրվածքների մակերեսներն են թափանցում արաֆիլակոկերը և ատրեպտոկոկերը:Այս նոր գիտելիքները ստանալով երեխաները էլ ավելի են ակտիւանում  և ավելի  ուշադիր են լինում իրենց  սննդի օգտագործմանը և հիգենիային:
Նախագծի  նպատակը-Աշակերտներին ներքաշել ավելի խորացված ուսուցման:Տեղեկացնել թե ինչ հիվանդություններ կարող են առաջացնել բակտերիաները և ինչպես կարելի է պաշտպանվել այդ հիվանդություններից: 
Սպասվող  արդյունք-Աշակերտները նախագիծը պետք է ներկայացնեն համակարգչային շնորհանդեսով,թեման ներկայացնեն հստակ,ճիշտ,տպավորիչ և ձեռք կբերեն լրացուցիչ գիտելիքներ:
Նախագծի  ռեսուրսները համակարգիչ,ինտերնետ,դասագիրք,տետր,գրիչ:
Նախագծի  ընթացքը-Աշակերտները համակարգչային շնորհանդեսի միջոցով կներկայացնեն որ
1.Գոյություն ունեն  մարդու համար օգտակար և վնասակար բակտերիաներ
2.Ինչպես պետք է խուսափեն վնասակար բակտերիաներից
3.Սննդի ջիշտ օգտագործում
Նավագծի  տևողությունը-3 դասաժամ
Նախագծի  հեղինակ-Մայա Բուլուդյան
Հեղինակի  էլեկտրոնային փոստը. mayabuladyan@gmail.com